կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-14 13:06
Սպորտ

Յուրա Մովսիսյանը ''Սպարտակի'' ամենաթանկ տրանսֆերներից է

Յուրա Մովսիսյանը ''Սպարտակի'' ամենաթանկ տրանսֆերներից է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակի» ամենաթանկ ձեռքբերումներից մեկն է. այս եզրահանգմանն է եկել  ռուսական Sportbox.ru-ն: Transfermarkt.de կայքի տվյալներով`  25-ամյա Մովսիսյանի տրանսֆերը Կրասնոդարի համանուն թիմից մոսկովյան ակումբ կազմել է 6 մլն եվրո: 

 

«Ձմռանը «Սպարտակը», ամենայն հավանականությամբ, կթարմացնի հարձակման գիծը: Ակումբն արդեն համալրել են  Շվեդիայի առաջնության լավագույն ռմբարկու Աբդուլ Մաջիդ Ուորիսին և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը»,- գրում է կայքը:

 

Լրատվամիջոցը հարկ է համարել նաև նշել, որ մեկ տարի առաջ Մովսիսյանը մոտ էր Մոսկվայի ԲԿՄԱ տեղափոխվելուն, սակայն «Կրասնոդարի»` մեծ գումարներ պահանջելու պատճառով տրանսֆերը չկայացավ: «Սպարտակի» հետ բանակցություններում կրասնոդարցիներն ավելի համեստ էին:

 

Մոսկովյան ակումբի հետ հարմարվողական լինելու փաստը կապվում է այն բանի հետ, որ հարձակվողի պայմանագրի ժամկետը մոտենում էր ավարտին, և այսպես, թե այնպես  Մովսիսյանը հեռանալու էր կրասնոդարյան ակումբից:

 

Ստորև ներկայացնում ենք «Սպարտակի» 11 ամենաթանկ տրանսֆերներն` ըստ Transfermarkt-ի.

1. Էյդեն Մակգիդի («Սելթիկ») - 12 մլն եվրո

2. Էմանուել Էմենիկե («Ֆեներբահչե») - 10 

3. Նիկոլաս Պարեխա («Էսպանիոլ») - 10 

4. Ֆերնանդո Կավենագի («Ռիվեր Փլեյթ») - 8.6

5. Ռոմուլո («Վասկո դա Գամա») - 7 

6. Դինիար Բելյալետդինով («Էվերթոն») - 6.7

7. Յուրա Մովսիսյան («Կրասնոդար») - 6 

8. Դեմի Դե Զեուվ («Այաքս») - 6 

9. Վելիտոն («Գոյաս») - 6 

10. Նեմանիա Վիդիչ («Ցրվենա Զվեզդա») - 5.6

11. Ալեքս («Ինտերնասիոնալ») - 5