Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն ակտիվ բանակցություններ է վարում Կրասնոդարի համանուն ակումբի հետ։ Դանիական Ռանդերսում ելույթ ունեցող Մովսիսյանն այսօր առավոտյան Դանիայից ուղևորվել է Մոսկվա, որտեղից էլ կմեկնի Կրասնոդար։ Եթե կողմերն ընդհանուր հայտարարի գան, ապա վաղը հայ հարձակվողը պայմանագիր կկնքի Կրասնոդարի հետ։