կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-06-10 15:36
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի

«Նուրբ»

Պաշտոնական հանդիպումների կամ հանրային միջոցառումների ժամանակ երբեմն պատահում է, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի աջ ու ահյակ կողմերում կանգնած են լինում Շիրակի և Արթիկի թեմական առաջնորդները, որոնց հետ, ասում են, նոր մարզպետի հարաբերություններն այնքան էլ փայլուն չեն: Գյումրեցիք արդեն անուն են դրել՝ «նուրբ» երրորդություն:

 

Քաղաքական պարույրներ

Ըստ դիտարկումների՝ չի բացառվում, որ 2018-ի նախագահական ընտրություններում մեծ թիվ կազմեն արտասահմանում անհապաղ բուժման կարիք ունեցող թեկնածուները:

 

Որ բարձրանա դոմիկներից…

Տարօրինակ է, բայց այս էլ ահա երկրորդ Ֆելիքսն է, որ նշանակվում է Շիրակի մարզպետ: Մինչդեռ աղետի գոտի համարվող այս բազմաչարչար մարզին ոչ թե Ֆելիքս է պետք, այլ Ֆենիկս:

 

Դոկտորական

Սյունիքի` աշխատանքից ազատված մարզպետի մեկուսացումը քաղաքական ու հասարակական գործընթացներից անդառնալի կորուստ է Հանրապետական կուսակցության համար, էլ չենք ասում՝ հայոց մանկավարժության համար: Պակաս մեծ չէ կորուստը նաև հայրենի պատմագիտության համար. Ս. Խաչատրյանը պատմական գիտությունների թեկնածու է, նրա թեկնածուական ատենախոսության թեման եղել է Սյունիքի պատմությունը: Ցավելով իրենց կուսակցի հավանական կորուստը՝ կուսակցության քաղխորհրդում որոշել են ամեն գնով խանգարել, որ քննիչները գոնե խեղճ Սուրիկի «դոկտորականը» չգրեն: Իրավաբանության գծով:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ