|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ Նիկոլ Փաշինյանն այսպիսի գրառում է արել. «Ժամանակ չունեմ, հետևաբար՝ պետք է գործեմ անշտապ»: Շատերի կարծիքով, դա ակնարկ-արդարացում է, որը վերաբերում է Եկեղեցու դեմ հարձակման պլաններին: Բանն այն է, որ տեղեկություն էր տարածվել, որ նա ցանկանում է Մայր Աթոռի վրա գրոհ ձեռնարկել դեկտեմբերի 28-ին, սակայն հետո պարզվեց, որ այդ որոշումը փոխվել է, և հերթական կեղծ «պատարագին» կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Իսկ իրականությունն այն է, որ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը վախեցել է ձախողումից: 10 տիրադավների տապալված «ակցիայից» հետո, երբ վարչական ռեսուրսի կիրառմամբ հազիվ հնարավոր եղավ 250300 մարդ հավաքել, այն դեպքում, երբ Եկեղեցուն և Վեհափառին աջակցելու էր եկել մոտ տասը հազար մարդ, Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները խորացել են: Ավելին, կան տեղեկություններ, որ ուժայինները ևս նրան զգուշացրել են, որ կարող են լուրջ խնդիրներ լինել: Գումարած՝ փաստացի դժգոհություններ ու անհանգստություններ են հնչում ոչ միայն երկրի ներսում, այլև «դրսում», այդ թվում՝ ԱՄՆ-ից: Մեր տեղեկություններով, նաև ՌԴ նախագահն է ակնարկել այս թեմայով:
Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Գառնիում պատարագը մատուցելու է ՀԱԵ Կոտայքի թեմի այս պահի առաջնորդ Առաքել Քարամյանը: