|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Մեր հարաբերությունները ներկայում դժվարին փուլ են ապրում. դրանք չեն կարող մեկուսացվել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացներից, Sputnik Армения-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք, անշուշտ, զգում ենք այս ազդեցությունը։ Գլխավորն այն է, որ պահպանվի մեր հարաբերությունների հիմքը կազմող միջուկը։ Երկու կողմում էլ կար քաղաքական կամք՝ պահպանելու այս հարաբերությունները և կար այդ հարաբերությունների կարևորության ըմբռնում։ Դրա մասին է վկայում նաև մեր երկրների միջև դինամիկ քաղաքական երկխոսությունը։
Երկու կողմում էլ կա մեր հարաբերությունների կարևորության ըմբռնում։ Ռուսական կողմը միշտ հստակ հայտարարել է. մենք հայ ժողովրդին դիտարկում ենք որպես եղբայրական ժողովուրդ, իսկ Հայաստանին՝ որպես միութենական պետություն»,- նշել է դիվանագետը։
Նա հիշեցրել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալի զգալի անկումը։
«Դրան պետք է ուշադրություն դարձնել, բայց խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ այս անկումը մեծապես պայմանավորված էր կոնյունկտուրային գործոններով, որոնք նախորդ տարիներին ազդել էին առևտրաշրջանառության աճի վրա։
Ավելին, Հայաստանի առևտրի 35%-ը Ռուսաստանի Դաշնության հետ է, ինչը զգալի մասնաբաժին է։ Սա շատ մարտահրավերներով լի ժամանակաշրջան է. մեր հարաբերությունները հասունացման և վերափոխման շրջան են ապրում»,- հավելել է Կոպիրկինը։
«Կցանկանայի հույս ունենալ, որ հակառակ մեր հարաբերությունների վրա բոլոր խնդիրների ու դժվարությունների, ինչպես նաև արտաքին գործոնների բացասական ազդեցությանը, մեր հարաբերությունների միջուկը կմնա անփոփոխ, և մենք երկու կողմում էլ համատեղ կաշխատենք՝ այդ հարաբերությունները պաշտպանելու համար արտաքին բացասական կոնյուկտուրային գործոնների ազդեցությունից»,- ընդգծել է դեսպանը։