կարևոր
3634 դիտում, 9 ամիս առաջ - 2025-12-28 13:34
Հասարակություն

Ամբողջ Հանրապետությունում ձյուն է տեղացել. ձյան ծածկի բարձրությունը Երևանում և մարզերում

Ամբողջ Հանրապետությունում ձյուն է տեղացել. ձյան ծածկի բարձրությունը Երևանում և մարզերում

Ինչպես կանխատեսվել էր դեկտեմբերի 27-ի ցերեկը, 27-ի լույս 28-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Ձյան ծածկի բարձրությունը դեկտեմբերի 28-ի դրությամբ կազմում է.

​🟦 Շիրակում՝ 5-25սմ, Գեղարքունիքում՝ 3-20սմ (Սեմյոնովկա՝ 44սմ),

​🟦 Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում 50-100սմ,

​🟦Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 21-47սմ, ​

🟦Արագածոտնի նախալեռներում՝ 4-17սմ,

​🟦 Կոտայքի լեռնային շրջաններում՝ 35-55սմ,

​🟦 Կոտայքի նախալեռներում՝ 13-16սմ,

​🟦 Տավուշում` 1-15սմ,

​🟦 Լոռիում ՝ 4-23սմ,

​🟦 Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 17-19սմ,

​🟦 Վայոց ձորի նախալեռնային շրջաններում` 12-14սմ,

​🟦 Սյունիքի հովտային շրջաններում՝ մինչև 1սմ,

​🟦 Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ 2-4սմ,

​🟦 Արմավիրում՝ 5-10սմ,

​🟦 Արարատում՝ 3-6սմ,

​🟦 Երևանում՝ 10-15սմ։