|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է բենզինի, դիզելային և վառելիքի այլ տեսակների արտահանման ժամանակավոր արգելքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նոր որոշումը երկարաձգում է ավտոմոբիլային բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ։
Հրամանագրով երկարաձգվել է նաև նավային վառելիքի, դիզելային վառելիքի և այլ գազային յուղերի, այդ թվում՝ բորսայում գնվածների արտահանման արգելքը, որը չի տարածվի նավթամթերքի անմիջական արտադրողների վրա։
Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 28-ից:
Նշվում է, որ կառավարությունն այսպիսի քայլի է գնում վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակը պահպանելու նկատառմամբ։