|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, «Մեր ձևով» շարժման անդամ Հայկ Ֆարմանյան գրել է.
«3.000.000 դրամ պարգևավճար` ինչի՞ համար:
Երկիրը ճգնաժամի մեջ է, քաղաքացիները` սոցիալական ճնշման տակ, իսկ ՀՀ ԱԺ պատգամավորները ստանում են 3 միլիոն դրամ տարեվերջյան պարգևավճար։
Ո՞ր արդյունքի համար,
Ո՞ր հաջողված աշխատանքի,
Ո՞ր լուծված խնդրի դիմաց։
Եթե չափանիշ և հաշվետվություն չկա, սա պարգևավճար չէ, սա ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ «ՀԵՐՈՍ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ» ՀԱՇՎԻՆ ԻՆՔՆԱՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ Է…
Իսկ եթե, ըստ շրջանառվող լուրերի, այդ գումարներից իրականում մի մասը փոխանցվել է ՔՊ-ին (ՔՊ ցուցակով պատգամավոր առաջադրվելու անդամավճարի տեսքով), ապա սա ոչ այլ ինչ է, քան պետական միջոցների վատնում և պետբյուջեի օգտագործում ոչ նպատակային ձևով։
Հարկատուների գումարները կուսակցական հարցեր լուծելու համար չեն տրվում….»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հաղորդակցություն էր տարածել, որում ասվում էր. «Ինչպես բոլոր նախորդ դեպքերում, տարեվերջին Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ուղղում են տարբեր խմբերի սոցիալական աջակցությանը»: