կարևոր
640 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-27 20:05
Քաղաքական

Կգա այն օրը, երբ Դավիթն էլ, Միքայել Սրբազանն էլ կազատվեն բանտի կապանքներից․ Արթուր Խաչատրյան

Կգա այն օրը, երբ Դավիթն էլ, Միքայել Սրբազանն էլ կազատվեն բանտի կապանքներից․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․
 

«Տիրոջ կամոք այսօր իրենց ծնունդն են նշում իմ հին ընկեր, պետական ու քաղաքական գործչի տիպար, ՀՅԴ անդամ Դավիթ Իշխանյան / Davit Ishkhanyan / Давид Ишханян-ը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամենահարգված հոգևորականներից մեկը՝ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը (Ajapahyan Mikael)։ Դավիթն այսօր Բաքվի բանտում է, Միքայել Սրբազանը՝ Երևանի բանտում։ Առավոտյան պատգամավորրներով այցելեցինք Միքայել Սրբազանին, ով մի քանի օր առաջ վիրահատվել է այժմ իր բուժումն է ստանում Իզմիրլյան հիվանդանոցում։ Փառք աստծո, ապաքինվում է։ Բազմաթիվ քաղաքցիներ այսօր հավաքվել էին հիվանդանոցի բակում․․․․

Ցավոք, Դավթին այցելել հնարավոր չէ։ Նունիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անդամներին է Ալիևը վռնդել Բաքվից։ Հայաստանի իշխանությունները նրա ու մյուս բանտարկյալների ազատման հարցը «խաղաղության գործընթացի» շրջանակներից դուրս է դրել, այս հարցը միջազգային ատյաններում չի բարձրացնում։ Ոչ միայն չի բարձրացնում, այլև ամեն ինչ անում է, որ այդ հարցը չքննարկվի, որ Բաքվին չդատապարտեն, պահանջներ չներկայացնեն։ Հիշենք ՔՊ-ական պատգամավորների խայտառակ պահվածքը Երևանում կայացած Եվրանքեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում։ Պաշտոնական Երևանը սառնասիրտ հետևում է, թե ինչպես են Բաքվում հայերը կտտանքների ենթարկվում այն Ալիևի կողմից, ում Նիկոլը, որտեղ նստում, վեր է կենում, շնորհակալություն է հայտնում։

Բայց կգա այն օրը երբ Դավիթն էլ, Միքայել Սրբազանն էլ, Երևանում ու Բաքվում շղթայված մեր մյուս հայրենակիցները կազատվեն բանտի կապանքներից, իսկ բանտի ճաղերի հետևում իրենց արժանի տեղը կզբաղեցնեն իսկական հանցագործները։ Կգա այդ օրը․․․»։