կարևոր
964 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-27 20:14
Հասարակություն

Հիմա մեր առաջնագիծն անցնում է Ջերմուկով, այն էլ թշնամnւ կողմից օկnւպացված հատվածներով. Գեղամ Մանուկյան

Հիմա մեր առաջնագիծն անցնում է Ջերմուկով, այն էլ թշնամnւ կողմից օկnւպացված հատվածներով. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը գրում է․

«Պատգամավոր մյուս գործընկերներիս հետ այս օրերին մեր երկրի առաջնագծում այցելում ենք Հայրենիք պահող զինվորներին, սպաներին, շնորհավորում Ամանորի առիթով, մաղթանքներ հղում։

Ջերմուկի ուղղությամբ էի մեկնել իմ գործընկեր Արգիշտի Գեւորգյանի եւ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանի հետ։

Նրանց հետ այցը հոգեբանորեն շատ դժվար էր։ Երկուսն էլ Քառօրյային եւ 44-օրյային առաջին իսկ օրից եղել են առաջնագծում։ Այդ ժամանակ նրանք անառիկ կանգնել են Եղնիկներում, Տոնաշենում։ Իսկ հիմա մեր առաջնագիծը անցնում է Ջերմուկով։ Այն էլ թշնամու կողմից օկուպացված հատվածներով։ Գժվելու բան էր ընկերներիս համար։ Ուր էինք, ուր հասանք»։