|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Միքայել Սրբազանը հետվիրահատական գործընթացի մեջ է, որոշակի դժվարություններ կան, որը հուսով ենք՝ շուտով կհաղթահարվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշել է, որ Սրբազանը, հավանաբար, Նոր տարին հիվանդանոցում կանցկացնի. «Եթե վիրահատության հետ կապված լրատվամիջոցների ճնշումը չլիներ էլի ձգձգելու էին և փորձելու ուշացնել: Վիրահատությունը որոշակի իմաստով բարդ էր և, ըստ բժիշկների, ուշացրել էինք»։
Նշենք, որ Միքայել Սրբազանը օրեր առաջ վիրահատվել է եւ ներկայումս գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։