կարևոր
943 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-27 20:35
Հասարակություն

Բոլոր դիրքերում հանդիպեցինք մի գրության՝ «Մեկ դիրք՝ մեկ ընտանիք»․ Մհեր Մելքոնյան

Բոլոր դիրքերում հանդիպեցինք մի գրության՝ «Մեկ դիրք՝ մեկ ընտանիք»․ Մհեր Մելքոնյան

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է․

«Երեկ գործընկերներիս հետ այցելեցինք մարտական դիրքեր՝ անմիջականորեն ծանոթանալու սահմանապահ ծառայության պայմաններին և այնտեղ կանգնած զինվորների առօրյային։

Սահմանը պահող մեր զինվորներն այսօր Հայաստանի Հանրապետության անվտանգության հենասյունն են՝ իրենց ծառայությամբ ու պատասխանատվությամբ կրելով պետականության ծանր բեռը։

Բոլոր դիրքերում հանդիպեցինք մի գրության, որը դարձավ այցի խորհրդանշական ուղերձը՝

«Մեկ դիրք՝ մեկ ընտանիք»։

Սա միայն ձևակերպում չէ։ Սա սահման պահելու փիլիսոփայություն է, որտեղ յուրաքանչյուր զինվոր պատասխանատու է ոչ միայն իր, այլ կողքին կանգնած ընկերոջ կյանքի համար։ Այդ ընտանիքի վրա է դրված մեր երկրի անվտանգության ծանրությունն ու պատիվը։

Այս խոսքերը լավագույնս նկարագրում են մարտական ծառայության իրական էությունը․ այստեղ յուրաքանչյուր դիրք մի ամբողջություն է, որտեղ վստահությունը, փոխադարձ պատասխանատվությունը և միասնական կամքը նույնքան կարևոր են, որքան զինվորական պատրաստվածությունը։

Այս տղաներն են մերօրյա իրական հերոսները...

Մարտական դիրքերում շնորհավորեցինք նրանց գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով խաղաղություն, անվտանգ ծառայություն և Հայաստան, որը կլինի Ազատ, Անկախ և Միացյալ:

Խոնարհում՝ սահման պահող զինվորիներին և սպաներին:

Նրանք են մեր անվտանգության իրական երաշխիքը և պետության գոյության լուռ, բայց անփոխարինելի ուժը»։