|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հունիսի 15-ին «Բեմ փրոդաքշըն» ընկերությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն։
«120 րոպե` Ժվանեցկու հետ» խորագրով նոր ծրագիրը 2 ժամ շարունակ ժպիտ կպարգևի հանդիսատեսին։ Ժվանեցկու հեղինակային երեկոն կյանքի է կոչվում «Ժողովրդավարական դիվանագիտություն» առաքելության «Բոլորն ուղևորվում են Երևան» ծրագրի շրջանակներում։
Մ. Ժվանեցկին Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ժողովրդական արտիստ է։ Նրա բոլոր ելույթներում առկա է իր ծննդավայր Օդեսային բնորոշ հումորը։ Նրա երգիծանքի թիրախն են մարդկային թերությունները և հասարակության արատները։ Նա հումորի միջոցով բարձրաձայնում է ճշմարտությունը՝ միաժամանակ ծիծաղի րոպեներ պարգևելով հանդիսատեսին: