կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-12 22:32
Մշակույթ

Մեկնարկում է «Հուսո առագաստ 2016» հեղինակային երգի համահայկական երկրորդ փառատոնը

Մեկնարկում է «Հուսո առագաստ 2016» հեղինակային երգի համահայկական երկրորդ փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սիվիլ արտ» մշակութային ՀԿ-ն և «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը՝ ս. թ. հուլիսի 15-17-ը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից «Վիշապ» լողափի տարածքում կանցկացնեն «Հուսո առագաստ-2016» հեղինակային երգի համահայկական երկրորդ փառատոնը:
Փառատոնի նպատակն է հեղինակային երգի և պոեզիայի ավանդույթների պահպանումը, զարգացումը, հեղինակային երգի ժանրում լավագույն երգերի տարածումը, ինչպես նաև նորահայտ ստեղծագործողների խրախուսումն ու հեղինակ-կատարողների միջև ստեղծագործական շփումների ակտիվացումը: 
Փառատոնի ընթացքում կհնչեն ընտրական փուլը հաղթահարած, ինչպես նաև «Հուսո առագաստ 2015» փառատոնին մասնակցած և արդեն ճանաչված երգահանների ստեղծագործությունները, միասնական համերգով հանդես կգան «Հուսո առագաստ 2016-ի», ինչպես նաև 2015-ի մասնակից և լավագույն հեղինակ-կատարողներ՝ Քրիստ Մանարյանը, Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռուբեն Հախվերդյանը, Կարեն Մամիկոնյանը, Արմինե Հայրապետյանը, Ռուբեն Քամալյանը, Գագիկ Շիբոյանը, Սարգիս Շիբոյանը և այլոք: 
Սիրված երգահանների մասնակցությամբ փառատոնի ընթացքում տեղի կունենան «Արվեստանոցային հանդիպումներ» խորագրով վարպետության դասեր, համերգներ՝ խարույկի շուրջ, ինչպես նաև համերգային փոքրիկ ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ: