կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-04 19:04
Հասարակություն

''Մագիլի'' հետքերով

''Մագիլի'' հետքերով

Վերջին մի քանի տարիներին քարանձավագետները բազմիցս բարձրաձայնել են, որ Հայաստանի քարանձավային ժառանգությունը վտանգի տակ է, եւ եթե քայլեր չձեռնարկվեն այն փրկելու ուղղությամբ, կորուստը կլինի անվերականգնելի:

 

Ուսումնասիրելով ՀՀ բնության եւ մշակույթի հուշարձանների ցանկը նկատում ենք, որ Հայաստանում առկա շատ քարանձավներ ընդգրկվել են պատմամշակույթային հուշարձանների ցուցակում, այնինչ այդ քարանձավները կարելի էր դասել բնության հուշարձանների շարքը: Սակայն ունենք այն, ինչ ունենք…

 

Հայաստանի քարանձավներից մեկը` Մագիլը, մյուս քարանձավներից առանձնանում է նրանով, որ նախ` ամենաերկարն է (1700-ից ավելի մետր) ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ տարածաշրջանում, այն հազվագյուտ ստորգետնյա էկոհամակարգ է, եւ մինչ օրս այստեղ պահպանվել է հարուստ կենսաբազմազանություն`չղջիկների տեսակներ, որոնցից շատերը գրանցված են թե' Միջազգային եւ թե' ՀՀ Կարմիր գրքերում:

 

Դեռեւս 2006 թվականին «Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն» հասարարական կազմակերպության կողմից Մագիլի քարանձավի` 90 սմ տրամագծով մուտքը փակվեց ճաղային արգելափակոցով, որպեսզի դեպի քարանձավ մուտքը լինի կանոնակարգված, քանի որ, ինչպես մասնագետներն էին պնդում, անկանոն մուտքը խաթարել է էկոհամակարգը, անգամ` չղջիկների գաղութները չեն ապահովել նորմալ պոպուլացիան:

 

Արդեն 6-7 տարի է` փակ է Մագիլի քարանձավը, եւ թռչնաբանները փաստում են, որ չղջիկների քանակը քարանձավում գնալով նորմալանում է, իսկ վերջին անգամ չղջիկներն այս տարի ձագ են ունեցել դեռ մեկ ամիս առաջ:

 

Թե ի՞նչ ճակատագիր կունենա Մագիլի քարանձավը, ովքե՞ր են այդ պատմամշակույթային եւ բնության հուշարձանը տնօրինողները, ինչպե՞ս այն ներկայացնել բոլորին, դիտեք «EcoArmGlo- TV»-ի պատրաստած «Մագիլի հետքերով» տեսանյութում` ստորեւ:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Լուսանկարը` հեղինակի

Շարունակելի