|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն իմացել է, որ ինչ-որ սիրային սկանդալ կարող է վնաս հասցնել իր վարկանիշին ու կարիերային. գրում է Daily Telegraph-ը: Վարչապետը փորձում է խուսափել պատմության հնչեղությունից, այդ պատճառով մամուլին մանրամասներ հայտնի չեն:
«Խոսքը միջին տարիքի երկու անձնավորությունների հարաբերությունների մասին է: Այդ պատմությունը իսկական պայթյուն է: Մեզանից ոչ ոք չհավատաց, երբ առաջին անգամ լսեց այդ մասին: Մտածեցինք` թյուրիմացություն է»,- թերթին պատմել է վարչապետի գրասենյակի աղբյուրը` հավելելով, որ վարչապետն ինքն էլ ապշած է եղել:
Մի շարք բրիտանական թերթեր չեն բացառում, որ հնարավոր է` խոսքը վարչապետի կնոջ արտաամուսնական կապի մասին է: