Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը դժվարանում է պատասխանել, թե որն է իր կարիերայի հաջողության գրավականը: Երեկ «Հրապարակ»-ի թղթակցի նշված հարցին նա զարմացած հակադարձել է.
«Իսկ Դուք կարծում եք, որ ես հաջո՞ղ կարիերա ունեմ»: Աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ֆինանսների նախարար նշանակվելն իջեցո՞ւմ է: Եթե անկում է, ապա ինչո՞վ էր պայմանավորված: «Ոչ անկում, ոչ վերելք, կյանք է, մի օր այստեղ եմ աշխատելու, մի օր՝ մեկ այլ տեղ»: Իսկ վարչապետի պես քավոր ունենալու գործոնը քանի՞ տոկոս դերակատարում ունի իր առաջընթացի գործում:
«Գիտեք ինչ, այն, որ վարչապետն իմ քավորն է, չեմ թաքցնում, բայց նաև ուզում եմ նշել, որ իմ կարիերայի աճը, որը Դուք նկատել եք վերջերս, սկսվել է շատ ավելի վաղ, քան որ վարչապետը եղել է իմ քավորը»,- պատասխանել է Դավիթ Սարգսյանը՝ ընդգծելով, որ վարչապետը քավոր-սանիկական հարաբերություններով որոշումներ չի կայացնում: