Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը չի կարծում, որ Շիրակն ամենակրիմինալ մարզն է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա խորհուրդ տվեց վիչակագրությունը նայել, համեմատություն անել` տեսնելու համար, թե որտեղ որքան է կրիմինալ ասվածը:
Լրագրողների դիտարկմանը, թե Շիրակի մարզում կլաններ կոչվածները շատ են, Ցոլակյանն արձագանքեց. «Երեւանից էլ շա՞տ, Երեւանում հեչ բան չկա՞»: Մարզպետը հայտարարեց, որ մարզեր կան, ուր հանցագործության տոկոսն ավելի բարձր է:
Անդրադառնալով գազի գնի բարձրացմանը, մասնավորապես` այն բանին, որ դա կարող է նպաստել արտագաղթի մեծացմանը, մարզպետը նշեց. «Ամեն վատ երեւույթ իր ազդեցությունն անպայման թողնում է, էլ չշարունակեմ»:
Ի դեպ, Շիրակի մարզպետը տեղյակ չէր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործից: