կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-26 15:20
Առանց Կատեգորիա

Հասարակությունը հեչ խնդիր չունի՞...

Հասարակությունը հեչ խնդիր չունի՞...

Նանա Գնդոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած բախման մեջ միայն մի բան էր լավ աչքի զարնում....


Խցանման մեջ հայտնված ավտոբուսների, երթուղային տաքսիների և մեքենաների մարդիկ հանգիստ հետևում էին ոստիկանների և ակտիվիստների միջև տեղի ունեցող բախմանը` համբերատար սպասելով, թե երբ կբացվի ճանապարհը, որպեսզի իրենք վերջապես կարողանան հասնել իրենց ճանապարհային նպատակակետին: Գուցե, ակտիվիստներն իսկապե՞ս խանգարում էին իրենց` խցանելով ճանապարհը:

 

Ամեն դեպքում, ես համարձակություն կունենամ դուրս գալ ոստիկաններին հայհոյելու համընդհանուր թրենդից և նշել, որ վերջիններս չեն կարող չարձագանքել ճանապարհին արհեստական խցանումների ստեղծման հանգամանքին: Բախման տեսանյութում երևացին նաև կադրեր, թե ինչպես են հարակից շենքերի բնակիչներն իրենց տան պատշգամբներից հետաքրքրությամբ հանգիստ հետևում փողոցում ծավալված «հետաքրքրաշարժ» գհործողություններին....

 

Մտածում եմ` եթե հանկարծ էս արհեստական խթանումների արդյունքում մարդ ընկներ մեքենայի տակ, Աստված չանի, մահանար չէին ասի` բա ոստիկանությունն ո՞ւր էր... Մտածում եմ` էդ շենքը կառուցելու իրավունքը ո՞ր չինովնիկն է ստորագրել ու վավերցրել, գուցե՞ իր տան դիմաց է հարկավոր պառկել... Տեսաձայնագրությունում պարբերաբար բղավոցներ էի լսում. «Հայ եք արա´»... Համամիտ եմ, բայց ոստիկանություն աշխատակիցներին ծնող հայհոյելուց ու առհասարակ հայհոյելուց էլ հիշեք, որ «Հայ եք, արա....»: Ամեն դեպքում խցանման մեջ հայտնված մարդիկ շատ իներտ էին կատարվածի հանդեպ, ուստի և հարց է առաջանում. «Վստա՞հ եք, որ խնդիրը, այսպես կոչված, կոռումպացված դատարաններն ու իրավապահ մարմիններն են... Հասարակությունը հեչ խնդիր չունի՞...»: