Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այսօր, ինչպես նախկինում, աջակցություն ունի իր երկրում, եւ Հայաստանը չի կարող հաշվի չառնել այդ փաստը: Այս մասին այսօր ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով սիրիական ճգնաժամի կապակցությամբ Երեւանի դիրքորոշման վերաբերյալ հարցին. տեղեկացնում է Regnum գործակալությունը:
«Այս բարդ իրավիճակում, երբ Սիրիայում քաղաքացիական պատերազմ է, մենք պետք է հաշվի առնենք, ինչպես նախագահ Ասադի, այնպես էլ ընդդիմության կողմնակիցների կարծիքը: Իրադրությունը շատ բարդ է»,- ընդգծել է նախարարը:
Նրա կարծիքով` Սիրիայի քաղաքացիների մեծ մասը չի պաշտպանում ընդդիմությանը, քանի որ իրավիճակը պայթյունավտանգ է, եւ մարդիկ երկյուղում են երկրի ապագայի կապակցությամբ:
Նալբանդյանը հիշեցրել է, որ Սիրիայի հայկական համայնքը մինչեւ պատերազմը 120 հազար ներկայացուցիչ ուներ, իսկ ներկայումս մնացել են ընդամենը 40 հազարը, եւ, չնայած վտանգին, Սիրիայում Հայաստանի հյուպատոսությունը շարունակում է գործել:
Հայաստանի արտգործնախարարը համարում է, որ հունիսի սկզբին նախատեսվող` Սիրիայի հարցով երկրորդ ժնեւյան համաժողովում անհրաժեշտ է ամեն ջանք գործադրել` զինված գործողությունների դադարեցման համար: Ըստ նրա` միջազգային հանրությունը պետք է դասեր քաղի Ժնեւի առաջին համաժողովի տապալումից եւ չկրկնի նույն սխալները: