կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-22 16:20
Քաղաքական

Եռանախագահներից մեկն իր թվիթերյան էջում ասել է... Էդվարդ Նալբանդյան

Եռանախագահներից մեկն իր թվիթերյան էջում ասել է... Էդվարդ Նալբանդյան

Եռանախագահող երկրները բազմիցս կոչ են արել կողմերին` արագացնել բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ, որը հիմնված է ուժի կիրառման բացառման, ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության վրա, սակայն Ադրբեջանն անտեսում է թե' այդ սկզբունքները, թե' եռանախագահների հնչեցրած հայտարարությունները. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին` կա՞, արդյոք, ԼՂ հակամարտության կարգավորման նոր սկզբունք:

 

Արտգործնախարարը նշեց, որ թեեւ Ադրբեջանը փորձեր է անում խախտել մադրիդյան սկզբունքները, բանակցային գործընթացը շարունակվում է: Նա ասաց, որ Փարիզում վաղը չէ մյուս օրը հանդիպում կլինի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի հետ:

 

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի համատեքստում սահմանին Ադրբեջանի հրահրած սադրանքներին, ԱԳ նախարարը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը ձևացնում է, թե եռանախագահների հայտարարություններն իրենց չեն վերաբերում: «Միջադեպն առաջին անգամ չէ տեղի ունենում: Իհարկե, այդպիսի սադրանքները խանգարում են բանակցային գործընթացին: Եռանախագահներից մեկն էլ իր թվիթերյան էջում ասել է, որ այդ կարգի սադրանքները խոչընդոտում են բանակցային գործընթացին, բայց պետք է շարունակենք բանակցային գործընթացը, որովհետև այլընտրանք չկա»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: