|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոսձիասի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել: Հարցին, թե ինչ փուլում են ԼՂ կարգավորման բանակցությունները, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է, որ այսօր բանակցություններ չեն ընթանում այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիայով շատ լուրջ հարված հասցվեց դրանց:
Ըստ Նալբանդյանի` բանակցային գործընթացը հետ մղվեց Ադրբեջանի մեղքով: Եվ, չնայած դրան, ՄԽ եռանախագահները շարունակում են ջանքեր գործադրել Ադրբեջանին կառուցողական դաշտ տեղափոխելու համար:
«Եռանախագահներն այցելել են Բաքու այս ամսվա վերջին, մարտի 27-ին եռանախագահները կգան Հայաստան, կլինեն Արցախում, և պետք է փորձենք այս գործընթացը շարժել առաջ, բայց նախևառաջ պետք է բացառել այնպիսի գործողությունները, որոնք եղան անցյալ տարվա ապրիլին»,- ասել է նախարարը: