|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որի լիազորությունները կավարտվեն այս տարվա նոյեմբերին, երեկ հրաժեշտի հեռուստաելույթով է հանդես եկել. հայտնում է РБК-ն:
Նա շնորհակալություն է հայտնել երկրի քաղաքացիներին, որ երկու անգամ իրեն հնարավորություն են ընձեռել ծառայելու հայրենիքին, քանի որ դրանից ավելի մեծ պատիվ, ըստ նրա, չի կարող լինել: Սահակաշվիլին նշել է, որ երկիրն ապագայում պետք է շարունակի այն ուղին, որն ընտրել է: «Դուք պետք է առաջ շարժվեք, և իմացեք, որ մեր երկրի զարգացման ճանապարհին ես միշտ ձեր կողքին կլինեմ»,- ասել նա:
Սահակաշվիլին նաև նշել է, որ անձամբ իրեն հանգիստ հարկավոր չէ, սակայն վրաց ժողովուրդը պետք է հանգստանա իրենից: