|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևանի Չեխովի 38 շենքի բակում տեղադրված ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է 80-ամյա Սուրեն Բաղդասարյանի դին՝ կախված: Ս. Բաղդասարյանը դասավանդել է Առևտրի քոլեջում և Պոլիտեխնիկ ինստիտուտում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ տարի առաջ մահացել էր նաև Ս. Բաղդասարյանի կինը, իսկ ավելի վաղ՝ նաև նրա աղջիկը: Եվ այդ դժբախտություններից հետո նախկին դասախոսը մշտապես հայտարարել է, որ իր ապրելն իմաստ չունի: Ու ենթադրվում է, որ 80-ամյա Բաղդասարյանը հուսահատությունից է նման քայլի դիմել: Փաստի առթիվ այժմ նյութեր են նախապատրաստվում: