կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-16 14:56
Հասարակություն

Սկսած դպրոցներից, վերջացրած բուհերով՝ ակնկալված փոփոխությունները չեն իրականացվել. Դավիթ Խաժակյան

Սկսած դպրոցներից, վերջացրած բուհերով՝ ակնկալված փոփոխությունները չեն իրականացվել. Դավիթ Խաժակյան

Ոլորտում ակնկալված փոփոխությունները, սկսած դպրոցներից, վերջացրած բուհերով, չեն իրականացվել. ըստ Yerkir.am-ի՝ խորհրդարանի առջև ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

«Նա հեղափոխության առաջնորդներից է, կուզի հինգ անգամ ոլորտը կձախողի, կուզի բոլորին կթշնամացնի իր ոլորտի, իր նախարարության հետ, բայց, միևնույն է, հրաժարական չի տա: Սա Փաշինյանի մոտեցումն է: Ես առնվազն երկու անձ ունեմ իմ աչքի առջև, որոնք ինչքան կուզեն՝ ոլորտը կձախողեն, բայց հրաժարականի պահանջ չի լինի, քանի որ Փաշինյանն այդպես է ուզում»,- ասաց Խաժակյանը` նշելով, որ վերը նշված անձանցից մեկը քաղաքապետն է, մյուսը՝ Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա՝  Արայիկ Հարությունյանի ասուլիսից մեկ հետևություն է արել՝ նա չի ցանկանում հանդիպել քաղաքական պահանջներ առաջադրած մարդկանց հետ:

«Այդ մարդը քաղաքական տարակարծությանը տոլերանտ չէ և պատրաստ չէ լսել իր քաղաքական մրցակիցների տեսակետները: Լավ բան են հնարել, ասում են՝ դա քաղաքական պահանջ է, այդտեղ բովանդակություն չկա»,- նշեց Խաժակյանը:

Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանն այսօրվա ասուլիսում կոչ էր արել իրեն չվախեցնել հրաժարականի պահանջով՝  նշելով, որ ինքը չի վախենում: