|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Երեւանում հասարակական տրանսպորտի սակագնի հարցը քննարկող հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը. լրագրողների հետա հանդիպման ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: «Վերջին նիստը եղավ բաց, հրապարակային, հանձնաժողովի նախագահն ու ներկա բոլոր անդամները տվեցին համապատասխան տեղեկատվությունը, ես ավելացնելու ոչինչ չունեմ վերջին հայտարարության վրա»,- նշեց նա:
Ըստ Արեյանի` հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո կտրվի համապատասխան տեղեկատվություն եւ կհրապարակվի եզրակացությունը: «Ավելի սպառիչ բան չեմ կարող ասել»,- ընդգծեց նա:
Իսկ այն լուրերի վերաբերյալ, թե մարտ-ապրիլ ամիսներին, այնուամենայնիվ, նախատեսվում է հասարակական տրանսպորտի թանկացում, Կամո Արեյանը նշեց, որ նման հայտարարություն չի եղել հանձնաժողովի կողմից, եւ, առհասարակ, որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել` այդ առումով: