|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երևանի ավագանու հերթական նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը «սենսացիոն» հայտարարությամբ է հանդես եկել:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձը այս տարվա ապրիլի 1-ից չի թանկանալու», - ասել է քաղաքապետն ու նմանատիպ տեղեկություններ տարածողներին հորդորել գուշակությամբ չզբաղվել:
Yerkir.am- Տարոն Մարգարյանի այս հայտարարությունը ոչ թե մեծահոգության, այլ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պարագայում մարդկանց էլ ավելի չբորբոքելու հետեւանք է:
Մենք դեռ ամիսներ առաջ էինք գրել, որ, ամենայն հավանականության, ուղեվարձը կբարձրանա մարտ-ապրիլ ամիսներին, երբ ժողովուրդը թեթեւացած կլինի գազի եւ էլեկտրաէներեգիայի համար վճարումներից: Բայց ի՞նչ իմանար Տարոն Մարգարյանը, որ կբարձրանա բողոքի նոր ալիք՝ կապված կենսաթոշակների հետ:
Մեր տեղեկություններով` հենց այս հարցի հետ կապված էլ Տարոն Մարգարյանին հասկացրել են, որ այս լարված պահին մտածել անգամ չի կարող ուղեվարձի բարձրացման մասին: Այս պահին քաղաքապետը սպասում է այդ հարցի հանգուցալուծմանը, որից էլ կախված կլինի տրանսպորտի թանկացման հետագա ընթացքը:
Լավագույն դեպքում` քաղաքապետը մտածում է հուլիսին թանկացնելու տարբերակի մասին, երբ նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում: