Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է.
Ադրբեջանական հերթական սադրանքը, բայց ոչ վերջինը:
Իրականում թշնամինները շատ ավելի հեռահար հաշվարկով են ճանապարհը փակում. նպատակը Արցախի ներսում որևէ վերահսկողություն ունենալն է(կլինի դա «բնապահպանության» պատրվակ, թե այլ):
Համոզված եմ, որ եթե թշնամին ունենա որևէ, անգամ չնչին, դիտարկելիություն Արցախի ներքաղաքական, սոցիալական կամ այլ ներքի ոլորտի վրա, ապա դա կարելի է համարել Արցախի գոյության ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ սկիզբ:
Ադրբեջանը ցանկանում է փուլային եղանակով կորզել զիջումներ (Օրինակ Աղավնոյի և Բերձորի հանձնումը), իսկ վերջում զիջումների արդյունքում ունենալ այնպիսի ուժ(ոչ ռազմական), որ կարողանա Արցախին իր քաղաքական կամքը թելադրի:
Արցախցին արել և անում է հնարավորինս իր անհամաձայնությունը ցույց տալու համար, իսկ եթե ռեալ նայեք նաև այս իրավիճակին, ապա ՌԴ խաղաղապաները նույնպես անելիքներ ունեն. այս փուլում իրենց նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալ:
Հ.Գ. Արցախի ներքին կյանքի նկատամաբ վերահսկողություն ունենալու մասով որևէ զիջում անթույլտրելի է. ինչու չէ նաև պետական դավաճանություն: