|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորիան Ֆաբիուսի անհատական հրավերով երեկ մեկնել է Փարիզ: Ենթադրվում է, որ հանդիպման հիմնական նպատակը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ քննարկումն է, մանավանդ, որ այս թեման վերջին օրերին կրկին ակտիվացել է: Ուշագրավն այն է, որ նախարարի փարիզյան այցի մասին ՀՀ ԱԳՆ-ն որևէ տեղեկատվություն չի տարածել: Իսկ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին «Ժողովուրդ»-ի հարցումը մնացել է անպատասխան: