|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել երեք կանանց, ովքեր անհետ կորել էին 10 տարի առաջ. հայտնում է Reuters-ը: Ոստիկանությունը նաև ձերբակալել է 3 առևանգիչներին:
Առևանգման մեջ կասկածվողները հարազատ եղբայրներ են: Նրանց մեղադրանք կառաջադրվի 36 ժամվա ընթացքում:
Ամանդա Բերին 16 տարեկան հասակում անհետացել էր 2003 թվականին, Ջինա Դեհեսուսը 14-ամյա տարիքում տուն չէր վերադարձել 2004 թվականին, իսկ Միշել Նայթը անհետացել էր 2000 թվականին, երբ 20 տարեկան էր:
Ոստիկանությունը կարողացել է կորած աղջիկներին գտնել նրանցից մեկի` Բերիի զանգի շնորհիվ: