կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-02 20:14
Իրավական

Ոստիկանությունը մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերել Սուրեն Խաչատրյանի մոտ

Ոստիկանությունը մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերել Սուրեն Խաչատրյանի մոտ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և նույն վարչության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և նրա մերձավորների բնակարաններում, օբյեկտներում. հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

 

Ըստ նրա՝ հայտնաբերվածը քննչական խմբի կողմից առգրավվել, փաթեթավորվել, կնքվել է և ուղարկվել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք նշված զենքերը օրինական են, թե` ոչ, և  օգտագործվե՞լ են այսօր կեսգիշերին Գորիսում հնչած կրակոցների ժամանակ։ 

 

Հիշեցնենք, որ  այսօր` ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որոնց արդյունքում զոհվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, ծանր վիրավորվել են նրա եղբայրը՝ ԼՂՀ զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը եւ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգական ու նրա թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կան  ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն: