Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-05-05 23:58
Քաղաքական

Մհեր Սեդրակյանի համար ոչ հաճելի ՀՀԿ-ական նախարարներ կան

Մհեր Սեդրակյանի համար ոչ հաճելի ՀՀԿ-ական նախարարներ կան

Մի քանի օրից հայտնի կլինի կառավարության նոր կազմը: ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը կարծում է, որ կառավարության կազմում փոփոխություններ կլինեն, ավելին` ինքն այդպես է ցանկանում:

 

«Ես էլ կուզենամ` փոփոխություններ լինեն, որովհետեւ կազմն այդքան էլ իմ համար հաճելի չի»,- նշեց նա:

 

Yerkir.am-ի դիտարկմանը`բայց չէ՞ որ նախարարների մեծ մասը ՀՀԿ-ականներ են, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «ՀՀԿ է, թե ինչ կուսակցություն, կապ չունի»: Նա կարծում է, որ մարդուն պաշտոնի նշանակելիս պետք է նայես նրա մասնագիտական կարողություններին, եւ որ «նորմալ, բարի մարդ լինի, չար մարդկանց պետք չէ նշանակել»:

 

Սեդրակյանից չհետաքրքրվել չէինք կարող, թե որո՞նք են այդ ոչ հաճելի նախարարները, ինչին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ եթե նախարարներն անձամբ իրենից հարցնեն, կասի: Դիտարկմանը, թե շա՞տ են այդպիսիք ներկայիս կառավարության կազմում, Սեդրակյանը պատասխանեց. «Չեմ ասի` շատ, բայց ամեն դեպքում մարդիկ կան, որ իրենց տեղում չեն, թեկուզ` որպես մարդ»:

 

Հարցին, թե կառավարության ղեկավա՞րն էլ է իր համար ոչ հաճելի, Սեդրակյանը բացասական պատասխան տվեց: «Եթե լավ չլիներ, ուրեմն չէր նշանակվի: Իմ համար լավ ա, ի՞նչ ա եղել, ես ո՞վ եմ, որ կառավարության ղեկավարի հասցեին ինչ-որ բան ասեմ կամ քննադատեմ»,- հայտարարեց նա:

 

ՀՀԿ-ական պատգամավորը ցանկանում է, որ որոշ նախարարներ մի քիչ «ժողովրդական լինեին, չնշանակվեն պաշտոնի, իսկ հետո քիթը բարձր պահեն, կողքերը նայեն, նորմալ մարդ լինեն, ժողովրդի հետ նորմալ շփում ունենան»: