կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-26 07:01
Սպորտ

Մասնակցել են ՀՀԿ-ական պատգամավորներ և նախարարներ

Մասնակցել են ՀՀԿ-ական պատգամավորներ և նախարարներ

Երեկ ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանը պաշտոնյաներին հրավիրել էր Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենսիա» ռեստորան՝ մասնակցելու 10 լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությանը: Ըստ «Ժողովուրդ»,  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշացման պատճառով միջոցառումը սկսվել է նախատեսվածից 1 ժամ ուշացումով:

 

Թերթի տեղեկություններով  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրավիրված են եղել միջոցառմանը, սակայն չեն գնացել, իսկ վոլեյբոլի ֆեդերացիայի նորաթուխ նախագահ Արթուր Բաղդասարյանը ռեստորան է հասել 2 ժամ ուշացումով:

 

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ

 

Այս մասին ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: