|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մինչ ողջ Թուրքիան ոտքի էր կանգնել 20-ամյա ուսանողուհու անմարդկային սպանության համար, Մերսին քաղաքում նմանատիպ սպանություն է տեղի ունեցել:
Ըստ Hurriyet-ի՝ իբր շիզոֆրենիայով տառապող` 47-ամյա Թահիր Քարթը դանակահարել է իր 17 տարվա կնոջը, նրա մարմինը մասերի բաժանել ու նետել աղբամանը:
Տեղեկությունների համաձայն՝ Քարթը դիմել է ոստիկանություն՝ պնդելով, որ կինը կորել է: Քարթի եղբայրը, գիտենալով նրա հիվանդության մասին, նրան տարել է տուն, որտեղ հայտնաբերել է արյան հետքեր: Քարթի եղբայրը նրան դարձյալ տարել է ոստիկանատուն, որտեղ էլ նա ընդունել է հանցանքը: Քարթը պատմել է, որ կնոջ հետ վեճի է բռնվել և արդյունքում դանակահարել է նրան, ապա մարմինը մասերի բաժանել ու, տոպրակի մեջ լցնելով նետել տնից 200 մետր հեռու գտնվող աղբամանը:
Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: