Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Լվացք անողի չափանիշ է. շորը, որը երբեք չես հագել, փողոց դուրս չես եկել այդ շորով, այլ միշտ պահարանում մթության մեջ կախած է, իհարկե, մի քիչ ավելի մաքուր է, քան այն շորը, որով դու աշխատում ես: Չես եղել իշխանության մեջ, նշանակում է, որ նաեւ աշխատանքի այն բաժինը չես վերցրել քո ուսերին ու փորձ էլ չես ձեռք բերել: Երբ աշխատում ես, այո’, կարող ես նաեւ փոշոտվել, բայց այդ փոշին կարելի է նաեւ մաքրել, իսկ պահարանում կախված վերարկուն կարող է երկար կախվել ու մոդայից դուրս գալ»,- նշեց Վահան Հովհաննեսյանը:
Նա ասաց նաեւ, որ ինքը չի համարում, թե իշխանության մեջ երբեք չլինելը առավելություն է ու, նման կարծիք հայտնողներին իր խոսքն ուղղելով, նշեց. «Եթե երբեք իշխանություն չլինելը առավելություն է, ապա մի էլ ձգտեք իշխանության, մաքուր մնացեք»:
Ինչ վերաբերում է կարծիքին, որ ընդդիմադիր ուժերը սկսել են իրենք իրենց ոչնչացնել, Վահան Հովհաննեսյանն ասաց, որ ՀՅԴ-ն երբեք ոչ մի ուրիշ ընդդիմադիր ուժի կամ ինքն իրեն այլընտրանք հռչակած ուժի նկատմամբ վիրավորական բան չի ասում:
«Մենք համարում էինք, որ պետք էր միավորվել, չստացվեց: Հիմա էլ համարում ենք, որ կյանքը շարունակվում է, որ թշնամանալ իրար հետ եւ անել բաներ, որոնք կամուրջ են այրում, հետագա համագործակցության հնարավորություններից զրկում են, դա չի կարելի անել: Դա չի կարելի անել նույնիսկ իշխանությունների հետ: Ոչ մի հայկական քաղաքական ուժ որպես թշնամի դիտել չի կարելի, դա ստրատեգիական սխալ է, եւ մենք երբեք դա թույլ չենք տալիս: Մենք տեսնում ենք հակառակորդների, մենք տեսնում ենք մրցակիցների, մենք տեսնում ենք սխալվողների` ապուշների էլ ենք տեսնում, ճիշտն ասած` բավականին հաճախ, բայց թշնամի չի կարելի ասել: Թշնամին արդեն դավաճան է, իսկ դավաճանի ու թշնամու հետ խոսակցության միայն մեկ ձեւ կա: Եվ Հայաստանում այդ խոսակցության ձեւն անթույլատրելի է»,- նշեց Վահան Հովհաննեսյանը:
ՀՅԴ Բյուրոյի անդամն այդ առումով ասաց, որ եթե վաղը Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ լինի, որ ՀՅԴ-ն համագործակցի այս կամ այն քաղաքական ուժի հետ` Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը դա պահանջեն, իրենք չպետք է իրենց պահվածքով ստեղծած լինենք վիճակ, որ դա հնարավոր չլինի: