կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-07 13:02
Աշխարհ

Ղազախստանը թշնամիներ չունի. Նազարբաև

Ղազախստանը թշնամիներ չունի. Նազարբաև

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ իր ղեկավարած հանրապետությունը չունի թշնամիներ, բայց բանակը միշտ պետք է  սպառնալիքը չեզոքացնելուն պատրաստ լինի: Այս մասին նաև հայտարարել է երկրում անցկացվող զորահանդես-շքերթի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք չունենք թշնամի աշխարհի որևէ կետում, մենք կառուցում ենք գործընկերության բարեկամության հարաբերություններ մեր հարևանների հետ, մենք նրանց հետ հաշտ ենք: Եվ սերնդե սերունդ մենք ժառանգում ենք մեր գլխավոր արժեքը` խաղաղություն, համաձայնություն, միասնություն»,- ասել է Նազարբաևը:

 Միևնույն ժամանակ նա նշել է, որ բանակը պետք է պատրաստ լինի հարված հասցնել սպառնալիքներին, որտեղից էլ որ այն բխի: Նա հավելել է, որ զինվորական հագուստ կրող մարդիկ պետք է դառնան պատվի ու արդարության մարմնավորումներ: