կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-29 17:57
Քաղաքական

Մենք քիչ ենք խոսում, բայց աշխատում ենք. Տարոն Մարգարյանը` Ավանում

Մենք քիչ ենք խոսում, բայց աշխատում ենք. Տարոն Մարգարյանը` Ավանում

Երեւանի գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հարազատ  վարչական շրջանում էր` Ավանում: Տարոն Մարգարյանը իր ելույթում դիմելով «շատ սիրելի ավանցիներին»,  տանտիրոջ իրավունքով հայտարարեց, որ իր փոքր տանն է: Նա խոստացավ, որ վերընտրվելու դեպքում ավելի լավ Ավանից էլ ավելի լավ Ավան կարող ենք ունենալ, եւ այդպես` բոլոր վարչական շրջաններում:

 

«Մեր փոքր տան օրինակը տարածենք մեր մեծ տան վրա, ունենանք ավելի լավ Երեւան»,- կոչ արեց նա եւ նշեց, որ ավանցին միշտ հպարտ է եղել, վստահեցրեց, որ այդ հպարտությունն ավելանալու է:

 

Մարգարյանը հայտարարեց, որ խոստումներ չեն տալիս, գործով են ապացուցում ամեն բան: Նա նաեւ նշեց, որ թեեւ Ավանը բարեկեցիկ եւ համարավետ վարչական շրջան է, բայց այստեղ էլ կան անելիքներ, բազում չլուծված խնդիրներ: «Մենք քիչ ենք խոսում, բայց աշխատում ենք»,- ելույթն այսպես եզրափակեց գործող քաղաքապետը: