| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի կրթական համակարգը դարձել է ավելի ճկուն, ավելի դյուրազգաց փոփոխությունների նկատմամբ:
Ըստ նրա` Բոլոնիայի հիմնական նպատակը կոնկրետ մեր երկրի համար բարձրագույն կրթական մակարդակը եվրոպական գիտակրթական ընդհանուր տարածքի մաս դարձնելն է: «Իհարկե, Խորհրդային միության կրթական համակարգը շատ բարձր էր, բայց ասել, որ մենք այսօր ավելի ցածր մակարդակի վրա ենք, քան խորհրդային կրթական համակարգն էր, սխալ է: Մենք շատ ավելի առաջ ենք անցել, և այստեղ շատ մեծ է Բոլոնիայի կրթական համակարգի դերը»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ նրա` կրթության նոր համակարգը պահպանել է հին կրթական համակարգի լավագույն մասերը: Սիմոնյանի հավաստմամբ` մեր բարձրագույն կրթության համակարգը ավելի է մոտեցել հասարակությանը, ուսանողների պահանջմունքների բավարարմանը` դառնալով ավելի հասկանալի ու ընդունելի, ավելի թափանցիկ ու վերահսկելի:
«Ուսանողն այսօր ընտրության հնարավորություն ունի: Ցավոք, մենք այսօր շատ քիչ ենք խոսում մեր կրթական համակարգի որակի մասին: Կրթական համակարգում մենք ունենք բազում խնդիրներ, բայց մեր բարձրագույն կրթության համակարգը դրական առումով անհամեմատելի է նախկինի հետ»,- նշեց Սիմոնյանը: