Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շուրջ մեկ տարի է՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ են ԱԺ երիտասարդ պատգամավորուհիներ Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Այս ընթացքում գումարվել են ԵԽԽՎ մի քանի լիագումար նիստեր, որոնց մեր պատվիրակության անդամները պարտաճանաչ կերպով մասնակցել են: Սակայն այս ընթացքում որևէ անգամ որևէ հարցի շուրջ ելույթ չեն ունեցել, որևէ կերպ չեն հակադարձել ադրբեջանամետ նախաձեռնություններին ու զեկույցներին, և առհասարակ, նրանց ներկայացվածությունը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում կրել է զուտ ներկայացուցչական և ֆորմալ բնույթ:
Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում, որ մեկ պատգամավորի գործուղման համար պետական բյուջեից ծախսվում է 3000-3500 եվրո: Փաստորեն, այսքան գումար է ծախսվում' ոչնչի դիմաց: Ըստ թերթի, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն առանձնապես չի մտահոգվում, քանի որ օրիորդների պասիվության արդյունքում ինքը լրացուցիչ ազդեցություն է ձեռք բերում Սերժ Սարգսյանի մոտ' ապացուցելով, որ ՀՀԿ-ի միակ հույսն է: