կարևոր
3532 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 22:58
Քաղաքական

ժպտերես հայացքներով, ծխախոտը բերաններին, երիտասարդ․․․ոստիկաններ․ Իշխանյան

ժպտերես հայացքներով, ծխախոտը բերաններին, երիտասարդ․․․ոստիկաններ․ Իշխանյան

Արդեն չորրորդ օրն է Արցախը կենաց ու մահու պայքարի մեջ է։ Ամեն ոք, ով իրեն հայ, նաև մարդ է համարում, չի կարող անտարբեր լինել մեր հայրենակիցների, մեր հայրենիքի ճակատագրով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Գնացի իմ աջակցությունը հայտնելու ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցի մասնակիցներին։  Խոսում էր որդուն պատերազմում կորցրած սգավոր կինը։ Հավաքվածները հուզմունքով նրան էին լսում, բոլորի դեմքերը նաև խոր զայրույթ էին արտահայտում։

Դեպի ՄԱԿ-ի գրասենյակ գնացի կտրելով շատրվաններով այգին, վերադարձա Հանրապետության հրապարակով։

Եվ ի՞նչ․․․Այգում տոնական մթնոլորտ, ուրախ երաժշտություն, զարդարված կրպակների մոտ աշխույժ առևտուր։ Հրապարակում նույնպես ուրախություն, Ձմեռ պապ, հեքիաթների այլ հերոսներ, տոնական երաժշտություն և հազարավոր, բութ, բայց և ուրախ, ժպտերես հայացքներով, ծխախոտը բերաններին , երիտասարդ․․․ոստիկաններ»,- գրել է Իշխանյանը։