|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Բելառուսի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն է դիմել Ուկրաինայի նախագահ Զելենսկիին աջակցելու խնդրանքով: Այս մասին նա պատմել է Европейская правда-ին տված հարցազրույցում:
Լուկաշենկոն բողոքել է, որ ուկրաինացիները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, իրեն «սովորեցնում» են երկրում ստեղծված իրավիճակի պատճառով:
Ակնհայտ է, որ խոսքը Ուկրաինայի նախագահի՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ Բելառուսում նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարության մասին է:
«Նույնիսկ Զելենսկին… Նա, ում ես ամեն կերպ աջակցում էի, և Պուտինը հավանություն էր տալիս դրան»,- իր հիասթափությունն է հայտնել Լուկաշենկոն ու հավելել՝ ՌԴ նախագահն անձամբ է իրեն խնդրել աջակցել «երիտասարդ, անփորձ» Զելենսկիին:
Նա նաև հստակեցրել է, որ Զելենսկիի հետ «կենսական նշանակության շատ հարցեր» է քննարկել, և Ուկրաինայի նախագահը «լավ էր վերաբերվում իրեն»:
Լուկաշենկոն Բելառուսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Զելենսկիի քննադատական հայտարարությունները բացատրել է ԱՄՆ-ի ազդեցությամբ: