կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-25 14:41
Սպորտ

Հայ ջրագնդորդները` Կալիֆոռնիայի Գավաթի հաղթող (ֆոտոռեպորտաժ)

Հայ ջրագնդորդները` Կալիֆոռնիայի Գավաթի հաղթող (ֆոտոռեպորտաժ)

Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի Գլենդելի ORWP ակումբը փայլուն է հանդես եկել  Կալիֆոռնիայի Գավաթի առաջնությունում:

 

Թիմը, մինչև եզրափակիչում խաղալու  իրավունք ստանալը, անցկացրել էր 15 հանդիպում, որից 14-ում առավելության է հասել` գրավելով առաջին տեղը Հարավային Կալիֆոռնիայի լիգայում:

  

Եզրափակիչ մրցաշարումորն անցկացվել է  Կալիֆոռնիայի Ռիվերսայդ քաղաքում, ORWP-Գլենդել թիմը 18-7 հաշվով հաղթել է  ՖԼՈ ակումբին: Այնուհետև հաղթել է Տորո քաղաքի ՍԵԹ-ին, ԷԼԻԹ-ին:


Կիսաեզրափակիչում ORWP-ն իր ուժերը չափել է Ստենֆորդի հետ և հաղթել 11-8 հաշվով, դրանով իսկ ապահովել իր տեղը Կալիֆոռնիայի գավաթի խաղարկության եզրափակիչում:


Կալիֆոռնիայի Գավաթի խաղարկության`  մինչև 19 տարեկանների եզրափակիչ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 21-ին: Մրցակիցը Հյուսիսային Կալիֆոռնիայի  լիգայի հաղթող American River թիմն էր: Հանդիպումն անցել է  լարված պայքարում և ավարտվել 10-10 հաշվով, որից հետո նշանակվել են 5 մետրանոց տուգանային հարվածներ: Հայ ջրագնդորդները անվրեպ են իրացրել  բոլոր հարվածները, իսկ հակառակորդ թիմը 4 անգամ է գրավել դարպասը,  դարպասապահ Վալերի Լյուլյանը կասեցրել է մեկ  տուգանային հարված:

 

Հայկական թիմը հանդես էր գալիս հետևյալ կազմով.

 

Վալերի Լյուլյա  
Հակոբ Կապլանյան
Ասատուր Գալֆայան
Մարտին Չաթալյան
Արման Մոմջյան
Մանուկ Փիլոյան
Հակոբ Բաղումյան
Արտակ Արզումանյան
Վիննի Սիքաթ
Գլիսերիո Վերգարա
Էդուարդ Գալֆայան
Ջերադ Լիիներ
Դանիել Սարգիսյան

Թիմի ավագ մարզիչ Վահագն Առաքելյան
Մարզիչ Ալֆրեդ Թամազյան


Ֆոտոռեպորտաժն`  այստեղ:

 

Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիա