|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հաղթել է Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հայ մարմանամարզիկը բազմամարտում հավաքելով 87.450 միավոր` դարձել է Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկության ոսկե մեդալակիր: Արծաթե մեդալը նվաճել էր ռուս մարմնամարզիկ Նիկիտա Նագորնին (86.950), իսկ ճապոնացի Յուտո Կատոն 86.200 միավորով երրորդ տեղում էր :
Դեկտեմբերի 16-ին մարմանամարզիկները ելույթ կունենան առանձին գործիքների վրա:
Մոսկվայի «Օլիմպիական ավան»-ում դեկտեմբերի 14-16-ն անցկացվում է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությանը, որին մասնակցում են 30 երկրի 140 մարզիկ: