Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:50-ին Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց հնչել են կրակոցներ, այնուհետև՝ ժամը 23:15-ին, ահազանգ է ստացվել բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել քաղաքացի Գ.Հակոբյանը:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է նշված սրճարանի դիմաց հնչած կրակոցների ժամանակ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է կրակված փամփուշտի մաս կազմող 1 գնդակ, 9 պարկուճ: Գ.Հակոբյանը ճանաչվել է տուժող, կատարվել են խուզարկություններ, վերցվել փորձանմուշներ:
Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Քննություն է տարվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: