Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը չափից շատ է խոսում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպման մասին:
«Ես հակառակորդի մասին կարծիք հայտնեցի, և դա, կարծում եմ, բավական է: Բայց Կլոպպը, վիճակահանությունից սկսած, անդադար խոսում է: Ես կարտահայտվեմ հանդիպումից անմիջապես առաջ: Վերջին երկու շաբաթներին մենք նախապատրաստվում ենք խաղին»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում goal.com-ը:
«Մոուրինիոն տուն կգնա մի ինֆորմացիայով, որն իրեն պետք չի գա: Նա լքեց խաղադաշտը, երբ հաշիվը 5:0 էր և չտեսավ մեր թույլ կողմերը: Բայց եթե նա ցանկանում է իմանալ` հնարավո՞ր է արդյոք, որ Գյոթցեն խաղա ձախից, բավական է ինձ զանգելը»,- Գերմանիայի առաջնությունում խոշոր հաշվով հաղթելուց հետո ասել է Կլոպպը:
Թիմերի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին Դորտմունդում: