կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 18:46
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալվարդ Պետրոսյանը չափից դուրս հյուծվեց պատերազմից հետո՝ նա շատ ծանր տարավ այդ հարվածը․ Դավիթ Սարգսյան

Ալվարդ Պետրոսյանը, բնականաբար, չափից դուրս հյուծվեց պատերազմից հետո՝ նա շատ ծանր տարավ այս հարվածը և անհնար էր նրան որևէ կերպ մխիթարել՝ ըստ Yerkir.am-ի ասաց լրագրող Դավիթ Սարգսյանը Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պատվո շքանշանակիր, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։

Նա ասաց, որ բախտ է ունեցել տիկին Ալվարդի հետ անձնական մտերմություն ունենալու վերջին 1 տարում՝ հետպատերազմական իրականությունում՝ գործի բերումով։

«Ես նրանից հարցազրույց էի ակնկալում, բայց դա դարձավ ջերմ բարեկամություն, որը շարունակվեց ողջ տարվա ընթացքում։ Չկար մեկ շաբաթ, որ ես չայցելեի տիկին Ալվարդին․ նա անվասայլակի վրա էր և տանից դուրս չէր գալիս։ Ամառները ընտանիքի հետ միասին գնում էին Մայակովսկի գյուղի իրենց փոքրիկ ամառանոցը, որը նա շատ էր սիրում։ Իր լուսահոգի որդուց հետո նաև որդուն էր հիշեցնում այդ ամառանոցը»,-ասաց Դավիթ Սարգսյանը։

Նա ասաց, որ ժամերով խոսում էին։

«Ես նրանից իմաստություն եմ սովորել, ես լսում էի նրա դատողությունները ամեն ինչի մասին՝ ներքին, արտաքին քաղաքականության, գրականության, փիլիսոփայության մասին, ամեն ինչից խոսում էր ինչպես ամենաբարձր ինտելեկտուալ, ինչպես իր հայրենիքի մտահոգ քաղաքացի»,-ասաց Դավիթ Սարգսյանը։  

Մանրամասն՝ տեսանյութում․