կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-27 18:12
Հասարակություն

Այսօր պատերազմը նաեւ թիկունքում է. պետք չէ վհատվել վատ լուրերից եւ չափից շատ ոգեւորվել հաջողություններով. Ավինյան

Այսօր պատերազմը նաեւ թիկունքում է. պետք չէ վհատվել վատ լուրերից եւ չափից շատ ոգեւորվել հաջողություններով. Ավինյան

Մենք չունենք այլ ընտրություն, քան ամբողջ ուժով, վճռականությամբ ու եռանդով պատերազմելն ու հաղթելը։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ շարունակում է խախտել արդեն երրորդ հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ մերժելով խաղաղ կարգավորման հնարավորությունները։

Ադրբեջանի նպատակը մեկն է․ ամբողջությամբ հայաթափել Արցախը, հնարավորության դեպքում նաեւ ռազմական գործողությունները տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածք։

 

Այսօր պատերազմը ոչ միայն մարտի դաշտում է, այլ նաեւ թիկունքում: Պետք չէ վհատվել վատ լուրերից եւ չափից շատ ոգեւորվել հաջողություններով։ Տրտմության եւ ուրախության համար ժամանակ կունենանք հետո, իսկ այս պահին մեր նյարդերը պետք է կարծր քար դարձնենք։

Մեր ժողովրդի պատմության ընթացքում մենք շատ ավելի ծանր դրվագներ ենք ունեցել եւ պատվով հաղթահարել ենք բոլոր դժվարությունները։ Հիմա եկել է ժամը կրկնելու հաղթական պատմությունը։

Վստահ եղեք՝ մեր միտքը, մեր կամքը, մեր տոկունությունն են վճռելու այս պատերազմի ելքը»: