|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ապրիլի 11-ին «Հայկական ժամանակ» թերթում տպագրված «Ուսանողները Սերժի եղբոր այգո՞ւմ» հրապարակման հենց հաջորդ օրվանից՝ Ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի 4-րդ կուրսում սովորողներն այլևս չեն աշխատում այդ այգում:
Այս փաստը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում հաստատել են նշված բուհից: Հրապարակման մեջ գրել էին, որ այգին, թերթի տեղեկություններով, ծիրանի է և զբաղեցնում է 40 հեկտար տարածք, որտեղ ըստ պաշտոնական բացատրության, ուսանողներն աշխատում էին արտադրական պրակտիկայի շրջանակներում:
Երեկ բուհից պարզաբանել են նաև, թե ինչու ուսանողներին այլևս չեն տանում այդ այգի:
«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ծիրանի այգու հետ կապված հետաքրքրող թեմատիկան արդեն սպառվել է և ուսանողներին բացատրելու, ցուցադրելու նյութ այստեղ այլևս չկար»,-եղել է պարզաբանումը:
Փաստորեն, նշում է թերթը, հրապարակման հաջորդ օրն իսկ ուսանողներին բացատրելու նյութն այգում սպառվել է: