կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-06 11:11
Իրավական

Սերժ Սարգսյանի եղբոր` հետախուզման մեջ գտնվող դուստրը ներկայացել է ՀՔԾ

Սերժ Սարգսյանի եղբոր` հետախուզման մեջ գտնվող դուստրը ներկայացել է ՀՔԾ

Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը ներկայացել ՀՔԾ. Yerkir.am–ին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, դեռ հուլիս ամսից հետախուզման մեջ էր և օրերս ինքնակամ ներկայացել է ՀՔԾ։ Անի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:  

Այսպես` «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են  նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում  որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր: