|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Սուրեն Վարդանյանին ազատել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական ներկայացուցչի պաշտոնից։
Վարդանյանը, ով Դեր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսն է, «Փաստ» թերթի տեղեկություններով, սերտ կապեր է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ, ինչն էլ, ըստ էության, պատճառ է դարձել, որ Փաշինյանը ազատվի նրանից...
Հայտնի է, որ Լեւոն Սարգսյանի՝ Լիբանանի հետ սերտ առնչությունների պատճառով վարչապետը խոշորացույցի տակ է առել տարածաշրջանում Հայաստանը ներկայացնող յուրաքանչյուր գործչի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։